Ներքին 4 տարի առաջ - 20:43 26-04-2022

Իշխանությունները գործում են ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Պարոնայք ենթասպաներ, սպաներ, գեներալներ, մեզ համակիր քաղաքացիներ, երկրի ներսում սրվում է ներքաղաքական պայքարն իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իրավամբ տագնապում են, որ իշխանությունները զոհելով մեր ազգային շահերը` գործում են ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի:

Գնալով խորանում են իշխանության ու հասարակության միջև անջրպետը, անվստահության մթնոլորտը` ակնհայտորեն հանգեցնելով ժողովրդական հուզումների և բախումների: Պահը վտանգավոր է, բայցև միաժամանակ պատասխանատու մեր ինքնությունը և ազգային հետաքրքրությունները պաշտպանելու, երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու առումով:

Այս պայմաններում խիստ կարևորում ենք մեր գործընկեր ենթասպաների, սպաների, գեներալների, համակիր քաղաքացիական անձանց հետ խորհրդակցական բնույթի հանդիպումներ, քննարկումներ ծավալելը միասնական դիրքորոշում ձևավորելու և համատեղ գործելու նպատակով: Լռելը և կողմ քաշված իրադարձություններին հետևելը հարիր չեն հայրենասեր մարդուն, առավել ևս երկրի անվտանգության համար տարիներ շարունակ ծառայած զինվորականին: Ժամանակն է մի կողմ թողնել ներքին բոլոր հակասությունները և տարաձայնությունները, գործել մոբիլիզացված ու միասնական ուժերով:

Այսկերպ մենք կարող ենք նպաստել իրավիճակի ճիշտ հանգուցալուծմանը: Ուստի կոչ ենք անում առաջիկա մեկ-երկու օրում անձնապես գալ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն /Փ. Բուզանդի 3, հեռ.` 055-411-577, 098-62-80-20, ժամը` 10:00-20:00/ կամ կապ հաստատել մեր Facebook-յան էջով, հնարավոր զարգացումների և լուծման շուրջ ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու առաջարկները»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ