Արտաքին 4 տարի առաջ - 22:47 25-04-2022

Ադրբեջանական SOCAR-ը հայտարարել է, որ երկիրը ռուսական գազի համար ռուբլով չի վճարի

Բաքուն ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի. այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են ադրբեջանական SOCAR նավթային ընկերության մամուլի ծառայությունից։

Այսպիսով ընկերությունը հերքել է ռուսական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարելու մասին տեղեկությունները, որոնք ավելի վաղ հրապարակել էին որոշ լրատվամիջոցներ։

«Երկուշաբթի մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուբլով վճարելու է Ռուսաստանից ներկրվող գազի արժեքը։ Այս տեղեկությունը չի արտացոլում իրականությունը»,- «Ինտերֆաքսին» ասել է SOCAR-ը:

Այժմ Ադրբեջանը ռուսական գազ է ստանում բնական գազի սեզոնային փոխանակման մասին համաձայնագրի հիման վրա։ Այն ստորագրվել է 2021 թվականի ամռանը «Ազերկոնտրակտ» պետական ​​ընկերության և «Գազպրոմ» խմբի կողմից։ Փաստաթուղթն ուժի մեջ է մինչև 2023 թվականը և նախատեսում է երկրների միջև գազի փոխադարձ մատակարարումներ. Բաքուն ամռանը գազ է ուղարկում Մոսկվա, ձմռանը Մոսկվան գազ է ուղարկում Բաքու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով