Արտաքին 4 տարի առաջ - 22:29 11-05-2022

Իտալիայի վարչապետն ասել է, որ Գերմանիան սկսել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ Գերմանիան, իբր, արդեն վճարել է ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով, սակայն չի նշել վճարումը կատարած ընկերության անունը։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում, հայտնում է Reuters-ը։

«Գազի ամենամեծ ներկրողը` Գերմանիան, արդեն վճարել է ռուբլով, իսկ ներկրողների մեծ մասը հաշիվներ է բացել ռուբլով»,- նշել է նա:

Ըստ Դրագիի՝ ռուբլով վճարումների վերաբերյալ Մոսկվայի պահանջը չի հանգեցնի մատակարարումների ընդհատումների։

Եվրահանձնաժողովը զգուշացրել է, որ գազի վճարման ռուսական սխեմայի իրականացումը կարող է խախտել ԵՄ պատժամիջոցները, սակայն, ինչպես նշել է Դրագին, սա «գորշ գոտի» է, որի վերաբերյալ դեռ պաշտոնական որոշում չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով