Ավելին 4 տարի առաջ - 20:34 25-04-2022

Համացանցում է հայտնվել Բիլ Գեյթսի և Իլոն Մասկի «չստացված զրույցը»

Հազվադեպ է պատահում, երբ համացանցում հայտնվում են երկու միլիարդատերերի և, միաժամանակ, շատ ազդեցիկ մարդկանց նամակագրության սքրինշոթերը։ Այսօրվա դեպքը հենց դրանցից մեկն է։ The New York Times-ը հրապարակել է Բիլ Գեյթսի և Իլոն Մասկի նամակագրությունը։
Մասկի հետ կապվելու՝ Գեյթսի դրդապատճառը բավականին ազնիվ է եղել. նա ցանկանում էր քննարկել բարեգործությունը՝ կլիմայի փոփոխության հրատապ խնդիրների շուրջ:
Սքրինշոթերից դատելով՝ Մասկը սկզբում դեմ չի եղել հանդիպմանը, բայց հետո նա Գեյթսին հարցրել է Tesla-ում իր կես միլիարդ դոլարանոց «կարճ դիրքերի» մասին։ Եվ նա խոստովանել է, որ իսկապես չի փակել դրանք։ Ինչին Մասկը պատասխանել է.
«Ցավում եմ, բայց ես չեմ կարող լուրջ վերաբերվել ձեր բարեգործությանը կլիմայի փոփոխության հարցում, երբ դուք հսկայական «կարճ դիրքեր» ունեք Tesla-ի դեմ՝ այն ընկերության դեմ, որն առավելագույնն է անում կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:
Երկու միլիարդատերերի խոսակցությունը, ավաղ, չի կայացել։ Հետաքրքիր է, որ Իլոն Մասկն արդեն հաստատել է նամակագրության իսկությունը և նշել, որ դա առանձնապես գաղտնիք չէր։ Իսկ թե ինչպես է այն հայտնվել լրագրողների ձեռքում, այլ հարց է։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան