Արտաքին 4 տարի առաջ - 23:10 24-04-2022

Սոցցանցերի թուրքական տիրույթում Կարո Փայլանին աջակցող արշավ է սկսվել

Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Ի պատասխան դրան և ի պաշտպանություն Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։
#ԿարոՓայլանըմենակչէ
#GaroPaylanYalnızDeğil
#ԿարոՓայլանքոկողքինենք
#YanındayızGaroPaylan/:
Ատելության խոսքի թիրախ դարձած Կարո Փայլանին սոցցանցերում զորակցող գրառումները գնալով շատանում են: Ահա դրանցից մեկը.
«Պատգամավոր Կարո Փայլանը հայտնվել է ատելության խոսքի թիրախում միայն այն պատճառով, որ նա արտահայտել է իր սեփական կարծիքը։
Մենք բազմիցս ականատես ենք եղել` ինչպես են նման թիրախավորումները մեծ աղետների ու ավերածությունների պատճառ դառնում։
Դրա համար էլ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ Կարո Փայլանը մենակ չէ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան