Արտաքին 4 տարի առաջ - 22:31 23-04-2022

Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում. Թուրքական ասոցիացիա

Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ հայտարարություն է տարածել, որտեղ առկա են մի շարք ուշագրավ դիտարկումներ: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Ասոցիացիայի ղեկավար Յաքուփ Աթաշը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության փոխարեն պետք է անհրաժեշտ քայլեր անի իրականության հետ առերեսվելու համար:

Ըստ Աթաշի՝ երբ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր, ոչ մահմեդական ազգերի վերաբերյալ տեղահանության մասին որոշում էր կայացվել, որի նպատակն էր ստեղծել մեկ ազգ:

Այդ օրերին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին և աքսորի ճանապահին սպանվեցին: Նրանց թվում էին գրողներ, պաշտոնյաներ և այլք:

«Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում, իսկ մի մասը՝ գաղթի ճանապարհին: Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, իսկ այնուհետև մեծ վեզիր Թալեաթ փաշայի օրագրերում տեղեկություն կա, որ 1914-1917 թթ. սպանվել է 1.150.000 հայ»,- նշել է Աթաշը:

Վերջինս կարծիք է առաջ քաշել, որ հաշտության համար կարևոր կլիներ, եթե Թուրքիան քաղաքացիություն շնորհեր բռնի տեղահանվածների ժառանգներին:

«Հայոց ցեղասպանությունն այս հողում է եղել, և Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը կարող է ապահովվել միայն այս հողի վրա»:

Ըստ Աթաշի՝ ցեղասպանության հարցը պետք է դիտարկել իրավական, հումանիտար և սոցիալական հարթությունների վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի