Ներքին 10 ամիս առաջ - 20:15 05-12-2025

2018-ից հետո նման ինֆորմացիա չունենք. Սյունիքում Փաշինյանի վերադարձրած հողերից տեղյակ չեն

Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ իրենք վերականգնել են Սյունիքի մարզի Սյունիք գյուղի հողատարածքներից մեկի սեփականության իրավունքը, մասնավորապես նշել էր, որ Կապան համայնքի Սյունիք գյուղի 25 հողամասի 4.16 հա մակերեսով տարածքի սեփականության իրավունք է վերականգնվել՝ շուկայական 32 947 000 դրամ արժեքով։

Սյունիք գյուղի վարչական ղեկավար Գառնիկ Հարութունյանը սակայն, նշել է, որ նման տեղեկություն իրենց մոտ առկա չէ։ «Չկա նման բան։ Տեղեկություն չունեմ, որովհետև 2018 թվականից հետո սեփականության և վարձակալության իրավունքների վերաբերյալ տվյալներ ոչ մեկի մոտ չեն մնացել։ Բոլոր քարտեզները գյուղապետարաններում չեն պահպանվել, և որևէ մեծ հողակտոր չեմ տեսել»,- Oragir.News-ին ասաց նա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ խոշորացված համայնքների բոլոր պայմանագրերն ու տվյալները կենտրոնացված են համայնքապետարաններում, իսկ նախկին գյուղապետարաններում հետադարձ դիտարկում հնարավոր չէ։

«Եթե տեղեկություն հայտնաբերվի, մենք կստանանք այն միայն համայնքի միջոցով»,- հավելեց նա։ Վարչական ղեկավարի նշմամբ՝ Սյունիք գյուղը համեմատաբար մեծ գյուղերից է, Սյունիքի մարզում, սակայն, տվյալները և քարտեզները չկան, ուստի սեփականության ցանկացած նոր գրանցում կամ վարձակալություն դժվար է վերահաստատել։

Oragir.News-ը կապ հաստատեց Կապանի համայնքապետարանի հետ, որտեղից խոստացան փոխանցել մեր հարցը՝ պարզաբանում ստանալու համար: Նշենք նաև, որ հարցին ուշադրություն էր հրավիրել «BlogNews»-ի նախկին խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, որը Փաշինյանի գրառմանն էր անդրադարձել ֆեյսբուքյան իր էջում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով