Տեսանյութ 4 տարի առաջ - 13:11 23-04-2022

Երիտասարդների ուշադրությունն ենք ուզում հրավիրել Արցախի հարցին. դրոշներով հեծանվաերթ՝ Երևանի փողոցներում

Ազատության հրապարակում մեկնարկել է Արցախի և ՀՀ դրոշներով հեծանվաերթ դեպի Արցախի փողոց և վերադարձ՝ դեպի Ազատության հրապարակ։

Ակցիայի կազմակերպիչ Սարգիս Փարսամյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ որոշել է Արցախի և ՀՀ դրոշներով հեծանիվ վարելու ակցիա սկսել, որի նպատակը հանրության, երիտասարդների ուշադրությունը հրավիրելն է վճռորոշ իրավիճակում Արցախի հետ կապված հարցին։

«Հատկապես ակցիան անում ենք երիտասարդների համար, քանի որ ուզում ենք, որ նրանք ավելի ակտիվ լինեն: Սկզբում Ազատության հրապարակում ավելի քիչ էի նկատում երիտասարդների, սակայն հետո տեսա, որ շատ են։ Ամեն դեպքում, հեծանիվ վարելու գաղափարը եղել է իմը, հետո ընկերներս որոշեցին միանալ, հետագայում էլ հնարավոր է՝ անենք նման բան»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է միանան ընդդիմադիրների պայքարին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք, ես Արցախի վերաբերյալ որտեղ ինչ տեսնում եմ, միանում եմ»։

Ակցիայի մասնակից, հոգեբան Դավիթ Հովհաննիսյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ուզում են երթի միջոցով հանրությանը՝ հատկապես երիտասարդներին, տեղեկացնել, որ կա խնդիր երկրում, որը պետք է գտնվի մարդկանց ուշադրության կենտրոնում, և հիշեցնել, որ Արցախի դերը մեր պետականության համար կարևոր է։

Մեր դիտարկմանը՝ իսկ արդյոք, իր պատկերացմամբ, իրենց բողոքի ձայնը տեղ կհասնի՞, պատասխանեց, որ դա կախված է մարդկանց քանակից. «Չենք էլ պատկերացնում, որ շատերն են գալու սկզբում, պարզապես պետք է սկսել քչից։ Եթե հանրության մեկ տոկոսն էլ հասկանա խնդրի կարևորությունը և միանա, արդեն լավ կլինի։ Սա հայրենիքի համար պայքար է։ Ես չեմ համարում, որ կա առանձին քաղաքական պայքար, սա միասնական պայքար պետք է լինի՝ հանուն հայրենիքի։ Չեմ համարում, որ կա իշխանություն և ընդդիմություն, կա Հայաստան և հակաՀայաստան»։

Մանրամասն՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի