Արտաքին 4 տարի առաջ - 14:18 21-04-2022

ԵՄ-ն Պուտինի վրա բղավում է, Էրդողանի դեպքում՝ դառնում խուլ ու համր. ավստրիացի պատգամավոր

Ավստրիայի խորհրդարանի Կանաչների կուսակցությունից ընտրված պատգամավոր Բերիվան Ասլանը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող վիճակն ու դրա հետևանքները Եվրոպայի վրա։ Նրա խոսքով՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Եվրոպայի տնտեսության վրա զգացվում է դրա ազդեցությունը (վառելիք, սննդամթերք, գնաճ և այլն)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«Մինչ այժմ Եվրոպան Պուտինին «կառավարում էր» բնական գազի և աշխարհաքաղաքական գործոններով։ Ճիշտ այնպես, ինչպես Էրդողանին՝ փախստականների հարցով։ Արդյունքում թե Էրդողանի և թե Պուտինի կառավարությունները Եվրադատարանի կողմից դատապարտվել են մարդու իրավունքների խախտումների համար: Իհարկե, Եվրամիությունը գիտի, թե որքան հակաժողովրդավարական են երկու կառավարություններն էլ, բայց իր շահերից ելնելով՝ մեկի հանգամանքը շահարկում է ավելի շատ, մյուսինը՝ ավելի պակաս»,- կարծում է Բերիվան Ասլանը։

Վերջինս դժգոհում է, որ Եվրամիությունը երկակի ստանդարտներ է կիրառում. Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ և համր դառնում։ Այդուհանդերձ, ավստրիացի պատգամավորի համոզմամբ, Էրդողանի վերադարձի հնարավորությունները արդեն սպառվել են, տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հասել է իր գագաթնակետին, եվրաինտեգրման հարաբերությունները վերջին տարիներին սողեսող վիճակում են։ Ուստի Էրդողանն ամեն ինչ կանի, որպեսզի մնա իշխանության ղեկին և շտկի իրավիճակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան