Ներքին 5 տարի առաջ - 12:45 03-09-2021

1999թ. այս օրը լրագրողները համր ցույց էին կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի նստավայրի առջև՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

1999թ. սեպտեմբերի 3-ին մի խումբ լրագրողներ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ համր ցույց են կազմակերպել: Առիթը դատարանի այդ օրվա որոշումն էր՝ ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի, որը մի հրապարակման մեջ մարդուն որպես չուգուն որակելու առիթով դատապարտվեց մեկ տարի ազատազրկման: Այդ մասին գրում է «Ա1+»-ը:

Փաշինյանը խմբագրություն ներկայացած հարկադիր կատարողին կոպիտ վարքի համար անվանել էր «կազյոլ»: Ցույցի օրըն այծն անձամբ էր ներկայացել իր տեսակը որպես որակում կիրառող Նիկոլ Փաշինյանի դեմ կայացված դատավճռի դեմ բողոքի ցույցին: Ոստիկանները դեպքի վայրից անհայտ ուղղությամբ բերման էին ենթարկեցին նաև այծին:

Ռոբերտ Քոչարյանն անձամբ էր ընդունել Նիկոլ Փաշինյանի պաշտպանության համար ցույցի դուրս եկած լրագրողներից ոմանց, որպեսզի հասկանա՝ ինչու՞ են Փաշինյանի դեմ կայացված դատավճռի համար լրագրողները դիմում իրեն: Լրագրողները Քոչարյանին հայտարարում են, որ Սահմանադրությամբ նա ազատ խոսքի երաշխավորն է, ինչին նախագահը հակադարձում է՝ նա նաև անկախ դատական համակարգի երաշխավորն է և Փաշինյանի դատավճռի հետ որևէ կապ չունի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում