Ներքին 4 տարի առաջ - 20:18 20-04-2022

Հրազդան քաղաքում ոստիկանները հայտնաբերել են պայթուցիկ նյութերով լի պայուսակ

Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ կա, որ հնարավոր է՝ մեջը պայթուցիկ լինի:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Կենտրոն թաղամասի թիվ 19 շենքի նկուղում հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ եղել է մոտ 20 կգ կիսով չափ տրոտիլին նմանվող զանգված:

Փրկարարներն ու ոստիկանները այն անվտանգ հեռացրել են նշված վայրից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի