Արտաքին 5 տարի առաջ - 22:34 02-10-2021

Սիրիական Իդլիբում ահաբեկիչները թունավոր նյութերով հրթիռներ են տեղափոխել ռազմաճակատ

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության զինյալները թունավոր նյութերով լցված հրթիռներ են տեղակայել Իդլիբ և Համա նահանգների առաջնագծում: Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական ​​գործակալությունը՝ վկայակոչելով բանիմաց աղբյուրներ:

Նրանց խոսքով՝ ահաբեկիչներին օգնել են օտարերկրյա մասնագետներ: Այս զինամթերքը օգտագործվելու է սադրանք կազմակերպելու և Սիրիայի բանակին քիմիական զենք օգտագործելու մեջ մեղադրելու համար:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ երկու մեքենա է ուղարկվել այն գյուղերից մեկի ուղղությամբ, որը «Ջեբհաթ ան-Նուսրա» -ն գրավել էր Ալ-Գաբ հովտում: Եվս չորս հրթիռ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ջաբալ ազ-Զավիա շրջանում գտնվող Իխսիմ բնակավայր:

Ըստ աղբյուրների՝ հրթիռային մարտագլխիկները լցված են եղել քլորով և զարինով: Գրոհայինները նախատեսում են հրետակոծել Ջսիր աշ-Շուգուր քաղաքի տարածքը եւ իրենց վերահսկողության տակ գտնվող Բադամա բնակավայրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգ սիրիացի գրոհայիններ պայթել են ականների վրա, երբ փորձում էին ճեղքել Հալեպի ճակատը:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինվորականները Սիրիայում հարձակվել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով