Արտաքին 4 տարի առաջ - 16:47 20-04-2022

Հնդկաստանը վերականգնել է արտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով. ԶԼՄ-ներ

Հնդկաստանը վերականգնել է արտահանումը Ռուսաստան վրացական նավահանգիստներով, գրում է The Economic Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնություն են ուղարկվել թեյի, բրնձի, մրգերի, սուրճի, ծովամթերքի, հրուշակեղենի բեռներ։ Արտահանումը կասեցվել էր արևմտյան պատժամիջոցների ֆոնին:

Ռուսական կողմից գործարքները սպասարկում են «Սբերբանկն» ու «Ալֆա-բանկը», հնդկական կողմից՝ Bank of Maharashtra-ն։

Ինչպես գրում է թերթը, վճարումները «առավելագույն հնարավոր ծավալով» իրականացվում են ռուբլով և ռուփիով, սակայն որոշ բանկերում՝ նաև եվրոյով։

Ռուսաստանը տարեկան ներմուծում է 43-45 մլն կգ հնդկական թեյ, ինչը նրան դարձնում է համաշխարհային շուկայի հիմնական սպառողներից մեկը, նշում է թերթը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ