Արտաքին 4 տարի առաջ - 20:29 16-04-2022

Ռուսական զորքերը ցանկանում են փակել քաղաքը. Մարիուպոլի իշխանություններ

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ ռուսական ուժերը մտադիր են ապրիլի 18-ից արգելել մարդկանց ելքն ու մուտքը Մարիուպոլ։

BBC-ի թղթակից Թոմ Բեյթմանը զրուցել է փոխքաղաքապետ Սերգեյ Օրլովի հետ, որն ասել է, որ նման ռեժիմ արդեն գործում է վերջին չորս-հինգ օրվա ընթացքում։

Օրլովն այլևս Մարիուպոլում չէ, բայց ասել է, որ կապ ունի այնտեղ գտնվողների հետ։ Նա BBC-ին հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է երկուշաբթի օրվանից ևս մեկ շաբաթով երկարաձգել սահմանափակումները։ Ռուսական ուժերը ծրագրում են քաղաքում «նույնիսկ ավելի խիստ» կանոններ մտցնել, այդ թվում՝ անցակետեր՝ շրջանների միջև տեղաշարժը սահմանափակելու համար, ասել է փոխքաղաքապետը:

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները պնդում են, որ տարհանում են իրականացնում Մարիուպոլում։ Նրանք հայտնել են, որ շաբաթ օրվա ընթացքում քաղաքից Բեզիմեննոե գյուղ են տարել 215 մարդու, այդ թվում՝ 30 երեխայի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում