Արտաքին 4 տարի առաջ - 17:47 19-11-2021

Ընդդիմությունը պատրաստ է արյունահեղության՝ հանուն Սաակաշվիլիի. Վրաստանի իշխանություններ

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», պատրաստ է դիմել ամեն ինչի՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու համար, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

«Նրանք կդիմեն ամեն ինչի, այդ թվում՝ արյունահեղության <...> Գոյություն ունեն լուրջ ռիսկեր քաղաքական և անվտանգության տեսանկյունից։ Մենք բոլորս հասկանում ենք, որ քաղաքացիական կլինիկա տեղափոխելու նրանց պահանջը քմահաճույք չէ, դրա հետևում կոնկրետ նպատակ կա, և մենք հասկանում ենք՝ ինչպիսի։ Նպատակը նրա (Սաակաշվիլիի) ազատման համար շանսեր ստեղծելն է՝ քաղաքացիական կլինիկա տեղափոխվելուց հետո, և դրա համար նրանք պատրաստ են ամեն ինչի գնալու»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչպես նշել է «Վրացական երազանքի» առաջնորդը, «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներին բազմաթիվ մարդիկ են սպանվել, այդ իսկ պատճառով իշխանությունները պետք է զգուշավոր մոտենան Սաակաշվիլիի շուրջ հարցերը լուծելիս։

«Մարդկանց կյանքին սպառնացող վտանգից ոչ ոք ապահովագրված չէ, և դա նրանք անպայման կանեն, քանի որ այդպիսին է այս քաղաքական ուժի բնույթը։ Մենք պատասխանատվություն ենք կրում դա կանխելու»,- ընդգծել է Կոբախիձեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում