Արտաքին 4 տարի առաջ - 18:20 15-04-2022

Ընտրություններ՝ Ֆրանսիայում. Մակրոնը երկրորդ փուլից առաջ մեծացնում է առավելությունը Լե Պենի նկատմամբ

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը առաջ է անցել իր մրցակցից՝ ուլտրաաջ Ազգային միավորման առաջնորդ Մարին Լը Պենից, նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, հաղորդում է BFMTV-ը՝ հղում անելով RTL և Orange հեռուստաալիքների համար BVA հարցման արդյունքներին։

Հարցման համաձայն՝ Մակրոնը 54%-ով առաջատար է՝ ընդդեմ 46%-ի։ Միաժամանակ նա կարողացել է մեծացնել իրեն տրվող աջակցությունը՝ ընտրությունների առաջին փուլից առաջ նույն սոցիոլոգների հարցման համեմատ։

Նաև երկրորդ փուլից ինը օր առաջ սպասվում է 73 տոկոս մասնակցություն, ինչը շատ մոտ է առաջին փուլի մակարդակին (73,7%)։

Մակրոնը վստահաբար առաջատար է 70 և ավելի տարեկան ընտրողների շրջանում (70%՝ Մարին Լը Պենի 30%-ի դիմաց): Սակայն 35-49 տարեկան տարիքային խմբում զիջում է Լը Պենին. 49%՝ 51%-ի դիմաց։

Հարցումն անցկացվել է ապրիլի 13-14-ը 1502 հարցվածների շրջանում: Սխալը տատանվում է 1,4%-3,1%-ի սահմաններում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան