Ներքին 4 տարի առաջ - 12:40 15-04-2022

Որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել. Էդուարդ Աղաջանյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե դուք մանդատ էիք ստացել նաև արցախահայության շահերը պաշտպանելու համար, բայց Արցախի խորհրդարանը երեկ հայտարարություն տարածեց, որ դուք չեք պաշտպանում արցախահայության շահերը. ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, Աղաջանյանը պատասխանեց. «Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել: Բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է:

Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանի հայտարարությանը, ես կարող եմ ասել, որ մեր գործընկերները լավ չեն ընկալել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել։ Այս ամբողջ գործընթացը միտված է արցախցիների իրավունքների պաշտպանությանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով