Ներքին 4 տարի առաջ - 01:13 15-04-2022

Այդ ու՞ր եք այս ժողովրդին «առաջնորդում»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրառում է արել, որում մասնավորապես նշվում է․

«Այն զառամյալ երեսփոխան վիգենխաչատրյանին, ով ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իբր Արցախյան ազգային-ազատագրական պայքարի արդյունքում է հայաթափվել դաշտային Ղարաբաղը, փոխանցեք, որ դաշտային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել նախքան շարժումը... Նաև հասկացրեք, որ շնորհիվ Արցախյան գոյապայքարի ոչ միայն Հայոց երկրորդ հանրապետությունը (մինչև ձեր կողմից իշխանության բռնազավթումը) պահպանեց իր հայեցիությունը, այլև գրեթե թյուրքացած Վայքի (նախկինում՝ Ազիզբեկովի), Վարդենիսի (նախկինում՝ Բասարքեչարի) և մյուս հայկական տարածքներն ազատագրվեցին ազերիներից... Ի դեպ, այս վերջին միտքն իմը չէ, այդ մասին դեռևս 1997-ին արդարացիորեն խոստովանել է սպարապետ Վազգեն Սարգսյանը... Վերջապես, չեմ ասում ազգային, գոնե մի քիչ մարդ եղեք այ տականքներ, այդ ու՞ր եք այս ժողովրդին «առաջնորդում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում