Արտաքին 4 տարի առաջ - 13:11 14-04-2022

Գազի դիմաց ռուբլով վճարելու վերաբերյալ Պուտինի հրամանագիրը ԵՀ-ն որպես պատժամիջոցների խախտում է ճանաչել

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին զգուշացրել է, որ գազի դիմաց ռուբլով վճարելը, ինչպես պահանջում է Ռուսաստանը, պատժամիջոցների խախտում կդիտվի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ աղբյուրին հղումով։
Հանձնաժողովի նախնական իրավաբանական վերլուծության համաձայն, Պուտինի հրամանագիրը էապես փոխում է ընթացակարգը և նոր իրավական իրավիճակ ստեղծում։ Ինչպես նշել է գործակալության աղբյուրը, նոր ընթացակարգը գործարքների ամբողջական վերահսկողությունը կփոխանցի ՌԴ-ին։ Ավելին, կխախտվեն Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները, կարծում է Եվրահանձնաժողովը։
Եվրամիությունը Ռուսաստանից ստանում է իր սպառած գազի մոտ 40%-ը։ Եվրահանձնաժողովի գնահատականներով, անհնար է անմիջապես այլընտրանք գտնել՝ նման ծավալը լրացնելու: Մատակարարումների դադարեցումն անխուսափելիորեն կհանգեցնի վառելիքի անբավարարության։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով