Արտաքին 4 տարի առաջ - 09:06 14-04-2022

Իտալիայում ռուսաստանցի գործարարի վիլլայի վրա «Մոլոտովի կոկտեյլ» են նետել

Անհայտ անձինք մոլոտովի կոկտեյլ են նետել ռուսաստանցի գործարար Թիմուր Զայնուտդինովի Իտալիայի Լիվորնո նահանգի Կաստիլիոնչելո քաղաքում գտնվող վիլլայի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական il Tirreno պարբերականին։
Հաղորդվում է, որ Լիգուրյան ծովի ափամերձ քաղաքում գտնվող տան սեփականատերը ծագումով Թաթարստանից 37-ամյա շինարարական մագնատ է։ Հրկիզման փորձի պահին վիլլայում ոչ ոք չի եղել։
Նշվում է նաև, որ հրդեհը պատահական անցորդ է նկատել: Նա ասել է, որ հրդեհից վնասվել է տան մուտքի վանդակաճաղը։
Ըստ պարբերականի, քննիչները դիտարկում են բոլոր հնարավոր վարկածները և այն, որ միջադեպը կարող է կապված լինել Ուկրաինայում ընթացող ՌԴ հատուկ ռազմական գործողության հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում