Արտաքին 2 տարի առաջ - 13:30 20-02-2024

Ֆրանսիական դատարանը կալանք է դրել Սամվել Կարապետյանի վիլլայի վրա

Ֆրանսիական դատարանը սառեցրել է Իրինա Մարիա վիլլայի սեփականությունը, որը գտնվում է Լազուր ափի Ռոքբրուն-կապ-Մարտեն հանգստավայրում: Ինչպես փոխանցում է ֆրանսիական Le Monde պարբերականը, առանձնատունը պաշտոնապեսպատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազները կարծում են, որ դրա իրական շահառուն ոչ այլ ոք է, քան ռուսական նավթագազային հսկայի «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը։

«Ֆրանսիայի արդարադատության համակարգը հասել է ամենամեծ ջեքփոթին Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր »,- ասվում է հրապարակման մեջ։

Հաղորդվում է, որ վիլլան, որը տեղանքում հայտնի է Villa del Mare անունով, գտնվում է 3 հեկտար հողատարածքում: Հաստատությունը, բացի բազմահարկ գլխավոր շենքից, ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռի հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։

Վիլլայի սեփականության իրավունքը, ինչպես նաև դրան պատկանող ընկերության՝ SNC Maritime Villa Holding-ի բաժնետոմսերը սառեցնելու հրամանը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ով։

2016 թվականին «Գազպրոմ Նեֆթ»-ը՝ «Գազպրոմի» նավթային դուստր ձեռնարկությունը, վիլլան վաճառել է Սամվել Կարապետյանին։ Այնուամենայնիվ, Junalco-ի նախաքննության ընթացքում բազմաթիվ փաստեր են բացահայտվել, որոնք վկայում են այն մասին, որ վիլլան իրականում երբեք դուրս չի եկել «Գազպրոմ Նեֆտ»-ի վերահսկողությունից:

Լրագրողների վերլուծած փաստաթղթերի համաձայն՝ Սամվել Կարապետյանը «Գազպրոմ Նեֆտից» գնել է անշարժ գույքի Maritime Villa Holding SNC ընկերության բաժնետոմսերը «Գազպրոմբանկի» կողմից տրամադրված 115 միլիոն եվրոյի վարկի շնորհիվ։ Վերջինս պատկանում է «Գազպրոմին» և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը համարվող Յուրի Կովալչուկին։ Վարկը տրամադրել է ռուսական բանկը՝ վիլլայի գրավի դիմաց։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան