Արտաքին 4 տարի առաջ - 23:59 13-04-2022

Մեդվեդչուկը ցանկանում էր Մերձդնեստրով փախչել Ռուսաստան․ ՈՒԱԾ


Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը հայտնել է, որ ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչ, Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Վիկտոր Մեդվեդչուկը ձերբակալվել է Մերձդնեստրի տարածքով Ռուսաստան փախչելու փորձի ժամանակ։
«Ռուսական հատուկ ծառայությունները կազմակերպել էին Մեդվեդչուկին մաքսանենգ ճանապարհով Մերձդնեստր, այնուհետև Մոսկվա տեղափոխելու սեփական օպերացիան», - ասել է Բականովը ուկրաինական հեռուստատեսության եթերում: «Դրա իրականացմանը ներգրավված են եղել անգամ քրեական աշխարհի ներկայացուցիչներ և կոռումպացված իրավապահներ»:
Նա հաղորդել է, որ գործողությունը, որն իրականացվել է նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից, «բարդ և վտանգավոր է եղել»։ Բականովը նաև բացատրել է, թե ինչու են Մեդվեդչուկին ձերբակալել ուկրաինական զինվորական համազգեստով։
«Իրականում Մեդվեդչուկին ՈՒԶԻ զինվորականի քողի տակ, իբր գործընկերների ուղեկցությամբ, պետք է բերեին Ուկրաինայի սահման, այնտեղից նավով տեղափոխեին Մերձդնեստր, որտեղ նրան արդեն սպասում էր ԱԴԾ հատուկ ջոկատայինների տարհանման խումբը, - ասել է ՈՒԱԾ ղեկավարը։ -Նրանք պետք է Մեդվեդչուկին հասցնեին Մոսկվա»։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Մեդվեդչուկին մեղադրում է պետական ​​դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու մեջ։ Պատերազմի բռնկումից հետո նա անհետացել էր տնային կալանքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան