Արտաքին 4 տարի առաջ - 09:58 18-07-2022

Զելենսկին պաշտոնանկ է արել գլխավոր դատախազին և ՈւԱԾ ղեկավարին, որը նրա մանկության ընկերն է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) ղեկավար Իվան Բականովին և գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային պաշտոնանկ անելու վերաբերյալ։

Բականովը պաշտոնանկ է արվել Ուկրաինայի Զինված ուժերի Կարգապահական կանոնադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդկային կորուստներ կամ այլ ծանր հետևանքներ։ Վենեդիկտովային պաշտոնից հեռացրել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, որը նախագահին պաշտոնատար անձանց պաշտոնանկ անելու լիազորություններ է տալիս:

Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել է, որ ՈՒԱԾ-ի ղեկավարին և գլխավոր դատախազին պաշտոնանկ է արել այն բանից հետո, երբ Ուկրաինայում դատախազության, քննչական և այլ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ պետական ​​դավաճանության հոդվածներով 651 քրեական գործ է հարուցվել։

Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսեյ Սիմոնենկոն, որը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ ՈՒԱԾ-ի նոր ղեկավարի նշանակման մասին չի հաղորդվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի