Մամուլ 4 տարի առաջ - 08:28 13-04-2022

Կապանի՝ Ադրբեջանին հանձնված հատվածն այլևս երթևեկելի չէ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին, ամայի ճանապարհ է դարձել․ ադրբեջանական կողմն այստեղ փշալարեր եւ բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթեւեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտվել՝ մաքս վճարելով։ Պարզվեց՝ սուտ էր։ Ճանապարհի երկու կողմում հայկական եւ ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։ Դատելով երկու օր առաջ արված այս լուսանկարից՝ Գորիս-Կապանի այս հատվածն այլեւս երթեւեկելի չէ։

Հիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդյունքում մեկուսացան նաեւ Շուռնուխ, Որոտան եւ Բարձրավան բնակավայրերը, որոնք դարձան անկլավներ եւ մնացին շրջանցող դժվարանցանելի ճանապարհների հույսին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով