Արտաքին 4 տարի առաջ - 13:05 12-04-2022

CNNTurk. «Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման նոր զարգացումներ են սպասվում»

CNN-ի թուրքական ծառայության կայքում հրապարակված «5 ուղղությամբ դիվանագիտություն» հոդվածում անդրադարձ է կատարվել Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի նախաձեռնություններին, գրում է ermenihaber-ը:
Դրանում նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP)) ասել է, որ այդ ուղղություններով քայլեր են ձեռնարկվել և սպասվում են նոր զարգացումներ:
Չավուշօղլուն շեշտել է, որ ԱՄԷ ու Սաուդյան Արաբիայի հետ կարգավորման հարցում արդեն բավական առաջ են շարժվել: Իսրայելի վերաբերյալ էլ ասել է, որ շարունակաբար փոխադարձ այցելություններ կլինեն: Նա նշել է նաև, որ Պաղեստինը հանգիստ է վերաբերվում Թուրքիայի ու Իսրայելի շփումներին:
Եգիպտոսի թեմայով էլ ասել է, որ նախատեսում են Ստամբուլում հանդիպում անցկացնել այդ երկրի արտգործնախարարի հետ:
Իսկ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ գործընթացը իրականացնում են Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Հոդվածի հեղինակն էլ հիշեցնում է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Չավուշօղլուն հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ շեշտելով, որ դրանով նոր որակ է հաղորդվել երկար ժամանակ առկախված հարաբերություններին:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»