Ներքին 4 տարի առաջ - 11:43 12-04-2022

Արցախի շահերը չեն պաշտպանում ՀՀ-ից դուրս, բայց Արցախի դրոշը տեղադրում են ընդդեմ մեզ. Հայկ Կոնջորյան

Աժ քառօրյա նստաշրջանը մեկնարկած է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարան անցնելուց հետո հայտարարել էր, որ ԱԺ-ն ևս իրենց համար խրամատ է, և պետք է պայքարեն։

«Նրանք եկան ԱԺ և խրամատավորվեցին, զբաղվում էին շշանետումներով, ծեծկռտուքներ էին հրահրում, փորձում էին ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել ՀՀ ԱԺ աշխատանքը և գուցե մտածում են՝ այստեղ խրամատավորվել են, հիմա էլ մեկնում են Արցախ՝ խրամատավորվելու։ Հիմա էլ փորձում են խրամատավորվել ՀՀ իշխանությունների դեմ։ Դրոշը դնելով այստեղ, բայց միջազգային հարթակներում չխոսելով Արցախի մասին՝ տպավորություն է, որ խորհրդարանական ընդդիմության կռիվը ներսում է՝ այնպես, ինչպես պատերազմի ժամանակ արցախցի գեներալներին հրավիրում էին Երևանի կենտրոն, որովհետև նրանց կռիվը ՀՀ ներսում էր, նույնկերպ նրանք Արցախի շահերը չեն պաշտպանում ՀՀ-ից դուրս, բայց Արցախի դրոշը տեղադրում են ընդդեմ մեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով