Ներքին Միտք 2 ամիս առաջ - 09:34 27-07-2026

Ի հեճուկս հայաստանյան իշխանության, ադրբեջանական դժոխքում հայերը պաշտպանում են հայոց շահերը

Բաքվի բանտերից հղվող հայ ռազմագերիների ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի հեճուկս հայաստանյան իշխանության, որի համար մարդը գրոշի արժեք չունի, ադրբեջանական դժոխքում՝ չափազանց ծանր պայմաններում գտնվող հայերը ապրում և պաշտպանում են հայոց համազգային գաղափարներն ու շահերը։

Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, իսկ նրանց ազատությունը օրակարգային չէ, խաղաղությունը բացառված է. դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ իրավիճակի տրամաբանական եզրահանգումը»,- գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով