Արտաքին 4 տարի առաջ - 09:51 12-04-2022

Վոլոդինն առաջարկել է քաղաքացիությունից զրկել «իրենց դավաճանաբար պահող» և ուկրաինական պատերազմը քննադատող ռուսաստանցիներին

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է քաղաքացիությունից զրկել ռուսաստանցիներին, որոնք «իրենց ստոր, դավաճանաբար են պահում» և «Պետդեպից քաղցրաբլիթներ են ստանում»։ Այդ մասին նա հայտարարել է իր Telegram-ալիքում։
Այսպես է Վոլոդինը մեկնաբանել տեղեկությունը, որ Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, որը եթերում հակապատերազմական ակցիա էր կազմակերպել, դարձել է գերմանական Die Welt թերթի արտահաստիքային թղթակիցը։
«Կան անձինք, որոնք իրենց ստոր, դավաճանաբար են պահում։ Հայտարարություններ են անում՝ դա ներկայացնելով որպես անձնական համոզմունք, որպես պայքար խաղաղության համար, իսկ իրականում պարզվում է, որ այդ ամենը բեմադրություն է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի կողմից, և դերասանները խաղացած դերի համար «Պետդեպից քաղցրաբլիթներ» են ստանում:
Այսօր Die Welt-ում աշխատանքի տեսքով նման ողորմություն ստացավ Մարինա Օվսյաննիկովան...
Այժմ նա աշխատելու է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի համար, արդարացնելու է զենքի մատակարարումը ուկրաինացի նեոնացիստներին, վարձկանների ներգրավումը, որոնք պայքարելու են մեր զինվորների ու սպաների դեմ և արդարացնելու է ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները», ասել է նա։
Պետդումայի խոսնակը ափսոսանք է հայտնել, որ նման ռուսաստանցիներին չեն զրկում քաղաքացիությունից և ՌԴ մուտքի իրավունքից։ «Հավանաբար այդպես ճիշտ կլինի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան