Արտաքին 1 տարի առաջ - 19:00 04-02-2025

Զրկել Թուրքիայի քաղաքացիությունից․ թուրք-ադրբեջանական տանդեմի պատասխանը Գարո Փայլանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, ԱՄՆ-ում բնակվող և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Գարո Փայլանը քննադատության է արժանացել Հայաստանում մի հաղորդման ժամանակ արված իր վերջին հայտարարությունների համար։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Փայլանը մասնավորապես նշել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»: Թուրքական և ադրբեջանական որոշ կազմակերպություններ անընդունելի են համարել նրա այս հայտարարությունը։

Ամենակոշտ արձագանքը եկել է Թուրքիայի ադրբեջանական միություններից։ Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիայի (TADEF) խոսնակ և Ստամբուլի թուրք-ադրբեջանական միության (İSTAD) նախագահ Սեֆեր Կարակոյունլուն խիստ դատապարտել է Փայլանի մեկնաբանությունները։

«Մենք դատապարտում ենք Կարո Փայլանին պատերազմական հռետորաբանության համար։ Երբ տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն, նման հայտարարությունը թուրքերի դեմ թշնամանքից բացի ոչինչ չէ։ Մենք պահանջում ենք Փայլանին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից և ենթարկել ամենախիստ պատժի», - հայտարարել է Կարակոյունլուն։

Նա նաև ընդգծել է, որ «ատելությամբ, թշնամանքով և պատերազմական հռետորաբանությամբ լի նման հայտարարություն անելը ցավալի է»։ Նա Փայլանի խոսքերը համեմատել է «իմպերիալիստական քարոզչության» հետ և հիշեցրել, որ «1988 թվականին տեղահանված ադրբեջանցիները շուտով կվերադառնան իրենց հողերը, և Կովկասում խաղաղություն ու կայունություն կհաստատվի»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով