Մամուլ 4 տարի առաջ - 08:39 12-04-2022

Արմեն Փամբուխչյանն այսօր նախարար կնշանակվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ըստ երեւույթին, այսօր պաշտոնից ազատված արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանին ԱԻ նախարար նշանակելու որոշում կստորագրի։ Նախագահին նման առաջարկությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դիմել։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ շաբաթ էր գրել, որ ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո նախարարի առնվազն երկու թեկնածուի անուն է շրջանառվում, բայց իշխող կուսակցությունը ՀՀՇ-ի հայտնի ասույթով կառաջնորդվի՝ ՔՊ-ի հիմնադրման ակնունքներում կանգնած Փամբուխչյանին նախարար կարգելով։ Մեր տեղեկություններով՝ ԱԻՆ-ում այն համոզմանն են, որ թեեւ իմքայլական նախկին պատգամավոր Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում։

«Ի տարբերություն Փամբուխչյանի՝ մյուս փոխնախարար Արա Նազարյանը լավ գիտի համակարգը, ՀՀ ՊՆ հնաբնակներից է եւ, այսպես ասած, Դավիթ Տոնոյանի կադրերից է ԱԻՆ-ում, դեռ նրա ժամանակներից սկսած է աշխատանքի անցել»,- տեղեկացրեց նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը:

Չնայած ԱԻ նախարարության առավել փորձառու, հնաբնակ աշխատակիցների՝ Նազարյանի մասին ունեցած կարծիքին ու հենց նրան նախարարի պաշտոնում տեսնելու ցանկությանը՝ իշխանությունը, փաստորեն, նախարարի պորտֆեյլը որոշել է հեռախոսազանգերին չպատասխանող ու սոցիալական ցանցերն այժմ լքած, բայց ժամանակին ամեն մի իրադարձության մասին պարտադիր իր կարծիքն աարտահայտող ու Facebook-յան գրառումների տակ «դը Փամբ» ստորագրությունը դնող Փամբուխչյանին տալ:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան