Արտաքին 4 տարի առաջ - 20:47 11-04-2022

Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել՝ Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարել

Գերմանական Rheinmetall սպառազինությունների կորպորացիան հայտարարել է Ուկրաինային իր արտադրած ծանր սպառազինություն, այդ թվում՝ տանկեր մատակարարելու պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է Handelsblatt թերթը՝ երկուշաբթի Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հայտարարությունների ֆոնին, թե Ուկրաինային անհրաժեշտ է ծանր սպառազինություն մատակարարել։
Ըստ հրապարակման՝ խոսքը Բունդեսվերի կողմից շահագործումից հանված մի քանի տասնյակ Leopard 1 տանկերի մասին է․ Բունդեսվերն այժմ օգտագործում է ավելի ժամանակակից Leopard 2 տանկեր։ Կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերի խոսքով՝ առաջին «Լեոպարդը» կարող է Ուկրաինա մատակարարվել վեց շաբաթից։ Առաքման պայմանը Գերմանիայի կառավարության հաստատումն է, որը դեռևս չկա։ Բերբոքի խոսքերը կարող են վկայել, որ այս դիրքորոշումը սկսել է փոխվել։ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ուկրաինային զենքի մատակարարման հարցում«կրեատիվ» է անհրաժեշտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով