Արտաքին 4 տարի առաջ - 21:29 10-04-2022

Կիևի մարզում հայտնաբերվել է ավելի քան 1200 դի․ Ուկրաինայի գլխավոր դատախազ

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի շրջանի քաղաքներում, որտեղից հեռացել են ռուս զինվորականները, արդեն ավելի քան 1200 դի է հայտնաբերվել։
«Ապրիլի 10-ի առավոտվա դրությամբ մենք հայտնաբերել ենք 1222 բնակչի դի, որոնք զոհվել են Կիևի շրջանի ռուսական օկուպացիայի ժամանակ։ Սա միայն Կիևի մարզում»,- ասել է նա։
Սա, հավանաբար, վերջնական թիվը չէ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին հայտարարել է, որ միայն Բուչանսկի շրջանում զոհերի թիվը հաշվելու համար շաբաթներ կպահանջվեն։
Ուկրաինայի իշխանությունները ռազմական հանցագործությունների կասկածանքով 5600 գործ են հարուցել, հավելել է Վենեդիկտովան։
«Մենք տեսնում ենք ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ Ուկրաինայի բոլոր շրջաններում»,- հավելել է գլխավոր դատախազը։
Ռուսական իշխանությունները հերքում են զանգվածային ջարդերին մասնակցությունը և նույնիսկ կասկածի տակ են դնում սպանությունների փաստը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան