Ներքին 3 տարի առաջ - 19:35 15-11-2022

Շուրջ 1200 բեռնատարի Վրաստանում թույլ չեն տալիս շարունակել երթևեկը, թույլ չի տրվում անգամ Հայաստան վերադառնալ․ ահազանգում է պատգամավորը

Այս ամբիոնից դիմում եմ բեռնափոխադրող մեր հազարավոր հայրենակիցներին,որոնք այս պահին շատ դժվար վիճակում են հայտնվել։ Շուրջ 1200 բեռնատար այս պահին 5-6 կիլոմետրանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած է Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում: Այս մասին ԱԺ հայտարարութունների ժամին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այսօր է ստանձնել պատգամավորի լիազորությունները:

«Նրանց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի Վրաստան, Վերին Լարս ու հետագա ժամանման վայր: Բացակայում են տարրական կենցաղային պայմանները: Բեռնատարներին թույլ չի տրվում անգամ Հայաստան վերադառնալ: Ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ վարորդների հետ: Այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ է մեր տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքը, տապալման վտանգի առաջ են բազմաթիվ միջազգային առևտրային պայմանագրեր, ինչը բացասական հետևանքներ է ունենալու հայ ձեռներեցների և արտադրողների համար»,-նշեց պատգամավորը:

Նա հայտնեց, որ արդեն երկու օր է՝ չի կարողանում հանգամանալից բացատրություն ստանալ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից և չի կարողանում նրա հետ կապ հաստատել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով