Արտաքին 4 տարի առաջ - 22:03 09-04-2022

ԵՄ երկրներից մեկի ղեկավարն ապացույց է պահանջել Բուչայի ջարդերի իսկության վերաբերյալ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական Bild-ին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ երկրներից մեկի կառավարության ղեկավարն ապացույց է պահանջել, որ ուկրաինական Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանությունները բեմադրված չեն։

«Մի շատ տհաճ դեպք եղավ. Եվրամիության քաղաքական գործիչներից մեկն ասաց. «Մեզ ապացույցներ ներկայացրեք, որ դա իսկապես եղել է, որ դա բեմադրություն չէր։ Ցույց տվեք մեզ այդ ապացույցները»»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը քաղաքական գործչի անունը չի նշել, սակայն ընդգծել է, որ դա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չէ։ Украинская правда-ն հայտնում է, որ ըստ աղբյուրների՝ Զելենսկին խոսում էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասին։

Դրանից հետո Օրբանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հունգարիայի վարչապետը «դատապարտում է Բուչայում տեղի ունեցած ջարդը», և որ Հունգարիան «լիովին աջակցում է տեղի ունեցածի միջազգային հետաքննությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի