Արտաքին 4 տարի առաջ - 13:55 04-04-2022

«Բուչայի զանգվածային սպանությունները կներառվեն Եվրոպայում կատարված վայրագությունների ցանկում». ԵՄ

Եվրամիությունը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինական մի շարք քաղաքներում կատարված վայրագությունները»: Այս մասին ասվում է ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի՝ Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման ապացույցները ցույց են տալիս դաժան ագրեսիվ պատերազմի իրական դեմքը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ։ Բուչա քաղաքում և Ուկրաինայի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը կներառվեն եվրոպական հողի վրա կատարված ոճրագործությունների ցանկում»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրախորհուրդը կարծում է, որ ՌԴ իշխանությունները «պատասխանատու են վայրագությունների համար, որոնք կատարվել են այդ մարզում՝ իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո»։ ԵՄ-ն հավելել է, որ ռազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների համար պատասխանատուները, ինչպես նաև պետական ​​պաշտոնյաներն ու զինվորական ղեկավարները «կենթարկվեն պատասխանատվության»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան