Մամուլ 4 տարի առաջ - 08:47 09-04-2022

ՔՊ-ն հերթական նախագիծն է ներկայացրել լրագրողների դեմ․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․

«ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել լրագրողների դեմ հերթական նախագծով՝ առաջարկում են պետական մարմիններին հնարավորություն ընձեռել, որ անցանկալի լրագրողներին կարողանան զրկել հավատարմագրից։ Երեկ նրանք շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։ Գործող օրենքով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:

«Ստացվում է, որ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող․․․ հիմքերի առկայության դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը»,- գրել են հեղինակները՝ առաջարկելով օրենքի բացը լրացնել․ «Պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում» դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան