Արտաքին 4 տարի առաջ - 23:53 08-04-2022

ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկումը կտևի շաբաթներ, ոչ թե տարիներ. Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որն այսօր այցելել է Կիև, նախագահ Վլադիմիր Զելենսկիին է հանձնել հարցաշար, որն Ուկրաինային մեկ քայլով մոտեցնում է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին։

Ելույթ ունենալով Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ նա ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Ուկրաինային, որպեսզի գործընթացը տևի շաբաթներ, ոչ թե տարիներ։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վստահեցրել է իր զրուցակցին, որ Ռուսաստանն ավելի է խորանալու տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական անկման մեջ, իսկ Ուկրաինան գնալու է դեպի եվրոպական ապագա։

Եվրահանձնաժողովի ղեկավարի ձեռքից ընդունելով ծրարի մեջ դրված հարցաթերթիկը ՝ Զելենսկին լրագրողներին վստահեցրել է, որ այն կլրացվի մեկ շաբաթվա ընթացքում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հավելել է, որ ԵՄ-ն ավելի քան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ օգնելու հավաքել և Հաագայի միջազգային քրեական դատարան ներկայացնել Ռուսաստանի կատարած ռազմական հանցագործությունների ապացույցները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում