Արտաքին 4 տարի առաջ - 13:30 13-06-2022

Ուկրաինան դեռ շատ անելիքներ ունի ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար. Եվրահանձնաժողովի ղեկավար

Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովը մտադիր է քննարկել Ուկրաինային, ինչպես նաև Վրաստանին ու Մոլդովային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։
Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Կիևի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացվի մինչև հաջորդ շաբաթվա վերջ։

Սակայն, նույնիսկ հարցի դրական լուծման դեպքում՝ դա կլինի շատ երկարատև գործընթացի միայն առաջին քայլը։

Նախ, ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է իրենց համաձայնությունը տան Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար, որից հետո մանրամասն բանակցություններ կսկսվեն բարեփոխումների շուրջ, որոնք Կիևը պետք է իրականացնի՝ ԵՄ անդամի բոլոր չափանիշներին համապատասխանելու համար։

Ընդ որում, ֆոն դեր Լյայենը, որը պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ է այցելում Ուկրաինայի մայրաքաղաք, չի զլացել Վլադիմիր Զելենսկիին հիշեցնել, որ չնայած վարչական և այլ բարեփոխումների հաջող ընթացքին, դեռ շատ բան կա անելու:

«Թեև դուք շատ բան եք արել օրենքի գերակայության ամրապնդման համար, սակայն անհրաժեշտ են նաև այլ բարեփոխումներ, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- շեշտել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին օգտվելով համատեղ ասուլիսից ևս մեկ անգամ հիշեցրել է, որ «Ռուսաստանի նպատակը ամբողջ Եվրոպան է, իսկ Ուկրաինան այդ ագրեսիայի միայն առաջին փուլն է»։

«Ահա թե ինչու Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումին դրական պատասխանը կարող է նաև դրական պատասխան համարվել այն հարցին, թե արդյոք եվրոպական նախագիծն ապագա ունի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում