Արտաքին 4 տարի առաջ - 21:48 07-04-2022

Աշխարհը պետք է պատրաստ լինի ձգձգվող հակամարտության. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստ լինի Ուկրաինայում ձգձգվող հակամարտությանը։

Նրա խոսքով, պատերազմը կարող է տևել շաբաթներ, ամիսներ կամ նույնիսկ տարիներ։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին ստիպում են թանկ գին վճարել այդ ժամանակը կրճատելու համար, ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Եթե ​​պատերազմն այնուամենայնիվ ձգձգվի, ապա դրա հիմնական բեռն ընկնելու է ուկրաինացիների վրա, որոնք «ավելի շատ կտառապեն, ավելի շատ մահ ու ավերածություն կտեսնեն»։

«Իհարկե, քանի դեռ պատերազմը շարունակվում է, Ուկրաինայի սահմաններից դուրս էսկալացիայի վտանգ կլինի, և ՆԱՏՕ-ն հենց դրա վրա է կենտրոնացած՝ կանխել այդ էսկալացիան»,- հավելել է Ստոլտենբերգը։

Նա նաև նշել է, որ դաշինքն Ուկրաինային օգնություն կտրամադրի կիբերհարձակումներից պաշտպանության ոլորտում, ինչպես նաև պաշտպանության միջոցներ՝ Ռուսաստանի կողմից քիմիական կամ կենսաբանական հարձակման դեպքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան