Արտաքին 4 տարի առաջ - 09:07 07-04-2022

Ուկրաինան, անկասկած, կարող է հաղթել. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի սանձազերծած պատերազմում։
«Իհարկե, նրանք կարող են հաղթել: Դրա ապացույցը բառացիորեն այն արդյունքներն են, որոնք մենք տեսնում ենք ամեն օր... Անկասկած, նրանք կարող են հաղթել»,- Քիրբիի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Հակամարտության ընթացքի վերաբերյալ այլ գնահատականներ էլ են հնչել: Օրինակ, Պենտագոնի անանուն ներկայացուցիչը լրատվամիջոցներին ասել է, որ ռուսական զորքերն ամբողջությամբ լքել են Կիևի և Չեռնիգովի մարզերը:
Պենտագոնի տվյալներով, Ռուսաստանը Ուկրաինայի հյուսիս-արևելքից դուրս է բերել ընդհանուր առմամբ մոտ 40 գումարտակային մարտավարական խմբավորում կամ մոտ 40 հազար մարդ։ ԱՄՆ զինվորականները դեռ վստահ չեն, որ այդ կազմավորումները կկարողանան արագ վերականգնվել մեկ այլ տարածաշրջանում, օրինակ՝ Դոնբասում, պատերազմին մասնակցելու համար։
Ռուսաստանը «բացարձակապես կորցրել է նախաձեռնությունը, գրում է BBC-ն։ Աղբյուրների համաձայն, Ուկրաինայի հյուսիսից դուրս բերված զորքերի տեղափոխումը Դոնբաս կտևի առնվազն մեկ, իսկ հնարավոր է նաև մի քանի շաբաթ: Ուստի Կիևին սպառնացող վտանգը «տեսանելի ապագայում սահմանափակ է», որը սակայն չի բացառում Ուկրաինայի մայրաքաղաքին հրթիռային և օդային հարվածներ հասցնելու հավանականությունը։
Պենտագոնի աղբյուրը նաև նշել է, որ պատերազմի սկզբում ԱՄՆ-ում վերապատրաստված ուկրաինացի զինվորականները լրացուցիչ գիտելիքներ կստանան Switchblade կամիկաձե ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ, որոնք ԱՄՆ վարչակազմը որոշել է տրամադրել Ուկրաինային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»