Մամուլ 4 տարի առաջ - 08:21 05-04-2022

Արցախում վիճակը բարդանում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախից լուրեր ենք ստանում, որ վիճակը բարդանում է, մի կողմից ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվել թշնամուն վերադարձնել ելման դիրքեր, հակառակը` տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում եւ նոր դիրքեր զբաղեցնում: Մյուս կողմից` արցախցիների մոտ աճում է հուսահատությունը, նրանք հասկանում են, որ ՀՀ իշխանությունը լվացել է ձեռքերը, Արցախի տեղն անգամ մոռացել։ Այս անկումային տրամադրություններն ուժգնանում են Նիկոլ Փաշինյանի ամեն հերթական ելույթից հետո:

Կառավարության վերջին նիստում նրա խոսքից հետո Արցախում արտագաղթի տրամադրություններն աճել են, մարդիկ հասկացել են, որ Հայաստանն այլեւս իրենց անվտանգության երաշխավորը չէ, Հայաստանի վարչապետը պատրաստվում է տնօրինել իրենց ճակատագիրը` առանց իրենց կամքը հարցնելու: Արցախի իշխանություններն էլ թեեւ շարունակում են հաճոյանալ Փաշինյանին, սակայն հասկանում են, որ Արցախի ու Հայաստանի շահերն օրեցօր միմյանցից հեռանում են: Գիտակցում են, որ իրենք միայնակ կանգնած են դժվարին մարտահրավերների առջեւ` ինչպես արտաքին ճակատում, այնպես էլ ներքին: Եվ որպեսզի Արցախը վերջնականապես չհայաթափվի, ստիպված են փոխել կառավարման եւ պետական միջոցները ծախսելու առաջնահերթությունները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող