Արտաքին 4 տարի առաջ - 19:07 03-04-2022

Ադրբեջանը հայտարարել է Հայաստանին խաղաղության պայմանագրի նախագիծը փոխանցելու մասին

Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, որը «ներառում է նաև Հելսինկիի համաձայնագրերի սկզբունքները»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Մենք հայկական կողմին ենք տրամադրել խաղաղության պայմանագրի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանգրի հիմնական սկզբունքները: Դրանք ձևակերպվել են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմնարար են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար: Եթե դուք (Հայաստանը) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ, ապա ամեն սկսվում է առաջին եւ ամենակարեւոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրենց միջև սահմանների անխախտելիությունը: Ինչպես նաև զերծ մնան ուժի և տարածքային ամբողջականության դեմ ուժի սպառնալիքի կիրառումից»,- ասել է Հաջիևը:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»