Արտաքին 4 տարի առաջ - 13:18 02-04-2022

ՄԻԵԴ-ը չի քննել Սաակաշվիլիի բողոքը՝ բանտում վատ վերաբերմունքի մասին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրաժարվել է քննել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բողոքը՝ վրացական բանտում նրա նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է արդարադատության փոխնախարար Բեկա Ձամաշվիլին։
«Ըստ Ստրասբուրգի դատարանի՝ այս գործում չկա որևէ հատուկ հանգամանք մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, որը կպահանջի հարցի լրացուցիչ ուսումնասիրություն»,- Ձամաշվիլիի խոսքերն է մեջբերում «Նովոստի Գրուզիան»։
Փոխնախարարի խոսքով, ՄԻԵԴ-ի որոշումը ևս մեկ անգամ փաստում է, որ Սահակաշվիլիի իրավունքները Վրաստանի քրեակատարողական համակարգում գտնվելու ընթացքում պաշտպանված են եղել, իսկ նախկին նախագահին նշանակված բուժումը լիովին համապատասխանում է սահմանված չափանիշներին։
Նախարարության հայտարարությունը Սաակաշվիլին մեկնաբանել է իր ֆեյսբուքյան էջում։ Նա իշխանություններին մեղադրել է՝ հասարակական կարծիքը շահարկելու և փաստերը խեղաթյուրելու փորձերի մեջ։ Նախկին նախագահը պնդում է, որ ՄԻԵԴ-ն իր խնդրանքով է կասեցրել Վրաստանի իշխանությունների գործողությունների դեմ բողոքի քննությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հացադուլ հայտարարած Սաակաշվիլիին տեղափոխել են Գորիի զինվորական հոսպիտալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով