Արտաքին 4 տարի առաջ - 20:32 22-11-2021

Սաակաշվիլիի ընկերուհին պնդում է, որ բանտում նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ով այժմ հացադուլից հետո բուժվում է զինվորական հոսպիտալում, խարխլվել է բանտում նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով։ Այս մասին հայտարարել է նրա ընկերուհին՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ Ելիզավետա Յասկոն։ Այս մասին հայտնում է է РИА Новости-ն՝ հղում անելով նրա խոսքերին։

«Ցավոք, նա թույլ է։ Նրա առողջական վիճակը քայքայվել է անմարդկային վերաբերմունքից, ֆիզիկական և հոգեբանական բռնությունից հետո, որին նա ենթարկվել է Գլդանիի բանտում։ Ես բժիշկ չեմ և չեմ կարող պատմել, թե ինչ է կատարվում նրա օրգանիզմում, բայց տեսնում եմ, որ նա տարբեր ախտանիշներ ունի, որոնցից տառապում է»,- ասել է Յասկոն։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլիին ժամանակ է պետք առողջությունը վերականգնելու համար։

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահի անձնական բժիշկը հայտնել էր, որ Սաակաշվիլին բուժման ընթացքում հոգեբույժի և հոգեբանի օգնության կարիքը կունենա։ Բժիշկը չի բացառել նաև արտերկրից մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը, որպեսզի նրանք գնահատեն քաղաքական գործչի վիճակը։

Սաակաշվիլին Վրաստանի տարածքում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Այնտեղ նա հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության, ինչպես նաև պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Սաակաշվիլին իրեն «քաղբանտարկյալ» է անվանում, նա հացադուլ է հայտարարել գրեթե անմիջապես ձերբակալության պահից։ Քաղաքական գործչի բժիշկներն ու փաստաբանները հետևողականորեն հայտնում էին նրա առողջական վիճակի վատթարացման մասին։ Մեկ շաբաթ անց նախկին նախագահը տեղափոխվել է բանտային հիվանդանոց։

Նոյեմբերի 20-ին Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով