Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:14 16-07-2023

Միջազգային դերակատարների անարդարացի գործելաոճը դրսևորվում է նաև Հայաստանի նկատմամբ

Այն աչքկապոցին, ինչ տեսանելի է Արցախի հարցում, զուգահեռ դրսևորվում և դրսևորվելու է նաև Հայաստանի նկատմամբ ու այս ամենն այնքան ժամանակ, քանի Հայաստանում թուրքերի իշխանություն է հաստատված: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի երեկվա հայտարարությանը՝ եռակողմ հանդիպումից հետո:

«ԵՄ խորհրդի նախագահ Ժ. Միշելը հպարտորեն հայտարարեց, որ եռակողմ` ԵՄ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպմանը, քննարկվել են գերիների և սխալմամբ մյուս կողմ անցած զինվորների հարցերը։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը վերջին 2 ամիսներին ակտիվ քննարկվում է ադրբեջանցի 2 զինծառայողների` Նախիջևանից ներթափանցումն ու 2 հայ զինծառայողներին` Սրաշեն-Շիկահող հատվածից առևանգման դեպքերը, ապա ինչի՞ մասին է խոսքը:

Միշելը «սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով հիմա ու՞մ նկատի ունի` ադրբեջանցի զինծառայողներին, ովքեր մուռք են գործել ՀՀ տարածք ու խաղաղ բնակիչ սպանե՞լ, թե՞ այն 2 հայ զինծառայողներին, ովքեր իրենց հողում, իրենց ընկերներին հաց էին բաժանում, սակայն առևանգվեցին ադրբեջանական հատուկ նշանակության խմբի կողմից:

Միջազգային դերակատարների անարդարացի և անթույլատրելի գործելաոճը դրսևորվում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի նկատմամբ:

Այն աչքկապոցին, ինչ տեսանելի է Արցախի հարցում, զուգահեռ դրսևորվում և դրսևորվելու է նաև Հայաստանի նկատմամբ ու այս ամենն այնքան ժամանակ, քանի Հայաստանում թուրքերի իշխանություն է հաստատված»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով