Մամուլ 4 տարի առաջ - 07:46 02-04-2022

Էլեկտրաէներգիայի մենաշնորհի էջը փակվո՞ւմ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, ապրիլի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու միջոցառում՝ նվիրված էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների և ազատականացման ծրագրի ներկայացմանը։ Ընդհանրապես, այս ոլորտի ազատականացման մասին խոսվում է պարբերաբար: Թեման առավել ակտիվ քննարկվում է հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումների ֆոնին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայ սպառողը, առավել ևս՝ բիզնեսը, ի վերջո, հնարավորություն կստանա ընտրել էլեկտրաէներգիայի սեփական մատակարարին:

Մասնագետների կարծիքով, շուկայի ազատականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել կՎտժ1-ի գինը։ Դեմոնոպոլիզացիայի գործընթացի մեկնարկը փաստացի դրվել է այս տարվա փետրվարի 1-ից, ինչը թույլ կտա ազատականացնել էլեկտրաէներգիայի շուկան, դռներ կբացի նոր խաղացողների առջև և ավելի հարմար պայմաններ կտա փոքր արտադրողներին, ինչպես, օրինակ՝ ՀԷԿ-երն ու արևային կայանները։ Միևնույն ժամանակ, ոլորտի փորձագետները հույս են հայտնում, որ հերթական անգամ չենք բախվի ապաշնորհ ապամոնոպոլիզացիայի, մասնավորաբար շուկայի յուրացմանը նեղ շրջանակների միջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»