Ավելին 4 տարի առաջ - 19:59 31-03-2022

Ղրիմի իշխանությունները ցանկանում են առգրավել Զելենսկու բնակարանը Լիվադիայում

Ռուսաստանին բռնակցված Ղրիմի իշխանությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընտանիքին պատկանող բնակարանը Յալթայում ներառելու են ուկրաինացի քաղաքական գործիչների և օլիգարխների՝ ազգայնացման ենթակա ունեցվածքի ցանկում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր աղբյուրին։ Գործակալությունն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չունի։
Ավելի վաղ բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել էր, որ ծրագրվում է ազգայնացնել ուկրաինացի օլիգարխների, քաղաքական գործիչների ու պաշտոնյաների Ղրիմի ունեցվածքը, ովքեր դեմ են Ռուսաստանին։ Առգրավման ենթակա գույքի ցանկը պատրաստ կլինի այս շաբաթվա վերջին։ Դրանից հետո որոշումը կօրինականացվի Ղրիմի խորհրդարանի կողմից, հավելել է Ակսյոնովը։
Զելենսկու կինը՝ Ելենան, Լիվադիայում բնակարան է գնել 2013 թվականին՝ նախքան Ռուսաստանին ուկրաինական թերակղզու միացումը։ Անշարժ գույքի մասին հայտնի է դարձել 2019 թվականին՝ Ուկրաինայում նախագահական քարոզարշավի ժամանակ։ Ընտրված նախագահի մամուլի ծառայությունը ավելի ուշ նշել է, որ 2014 թվականից ի վեր Զելենսկիների ընտանիքը երբեք չի օգտագործել անշարժ գույքը թերակղզում։ «Զելենսկիների ընտանիքը մտադիր է օգտագործել այդ գույքը միայն Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուց հետո»,- հայտնել են մամուլի ծառայությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»