Արտաքին 4 տարի առաջ - 17:12 24-03-2022

Ռուսաստանը ցանկանում է «ձգձգվող պատերազմ». Զելենսկու գրասենյակ

Ռուսները ցանկանում են պատերազմը տեղափոխել «ձգձգվող փուլ»՝ անձնակազմի և տեխնիկայի չափազանց մեծ կորուստների և բոլոր ուղղություններով զգալի առաջընթացի բացակայության պատճառով, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով, այս ամենը չի հաջողվում թաքցնել ժողովրդից, ուստի Ռուսաստանը ցանկանում է հետագայում օգտագործել այլ մարտավարություններ՝ կորուստների թիվը նվազեցնելու համար։

Այժմ, խորհրդականի խոսքով, զբաղեցված սահմաններում տեղի է ունենում ռուսների մասնակի խրամատավորում:

Նման մարտավարությունը նա անվանել է «միանգամայն մարդակեր» և հավելել, որ դրանք միջազգային իրավունքում ունեն հստակ իրավական սահմանումներ՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների բաժնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան