Արտաքին 4 տարի առաջ - 16:21 31-03-2022

Պուտինի և Շոյգուի միջև լարվածությունն աճում է. NYT

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև լարվածությունն աճում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին:

Երեկ Պենտագոնը հաղորդել էր, որ Պուտինի խորհրդականները նրան չեն ասում ճշմարտությունը Ուկրաինայում ռուսական բանակի անհաջողությունների և Ռուսաստանի տնտեսության վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցության մասին։

NYT-ի աղբյուրները նշել են, որ դա ցույց է տալիս ՌԴ նախագահին ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու ակնհայտ խախտում։ Նրանց խոսքով՝ Պուտինի և ՌԴ ՊՆ-ի միջև «այժմ գոյություն ունի մշտական ​​լարվածություն»։

Մասնավորապես, ռազմաճակատում անհաջողությունները խաթարել են Պուտինի և Շոյգուի միջև վստահությունը, թեև վերջինս համարվում էր Պուտինի ամենամերձ զինակիցներից մեկը, նշում են լրագրողների աղբյուրները։

ԱՄՆ այլ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Պուտինի կոշտ մեկուսացումը համավարակի ընթացքում և իր ենթականերին հրապարակայնորեն հանդիմանելու նրա պատրաստակամությունը որոշակի զգուշավորություն կամ նույնիսկ վախ են առաջացրել ռուսական բանակի բարձրագույն պաշտոնյաների շարքերում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով