Արտաքին 4 տարի առաջ - 21:28 09-06-2022

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Միշուստինի, Լավրովի, Պեսկովի և Շոյգուի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով անժամկետ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ռուսաստանի կառավարության գրեթե բոլոր անդամների դեմ։ Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է հայտնվել 35 անձ։

Հրամանագիրը, որի տեքստը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում, ուժի մեջ է մտնում այսօրվանից։ Պատժամիջոցների տակ հայտնված անձանց դեմ ուղղված միջոցները ներառում են 18 սահմանափակում, այդ թվում՝ ակտիվների սառեցում, առևտրի սահմանափակումներ և Ուկրաինա մուտքի արգելք։

Բացի վերը նշված անձանցից՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև 10 փոխվարչապետներ և մի շարք նախարարներ, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով